Այլ Ծրագրեր

novaPDF հզոր ծրագիր է PDF ստեղծելու համար։ Կարող եք այն օգտագործել որպես PDF ցանցային տպիչ, ցանցային տերմինալ։

novaPDF SDK PDF SDK որպեսզի մարդիկ օգտագործեն PDF ստեղծելու հնարավորությունը իրենց ծրագրերում։.

Backup4all կարող եք այս ծրագրի օգնությամբ հեշտությամբ պահուստավորեք կարևոր փաստաթղթերը։

Լեզուները Հասանելի

English | Arabic | Bulgarian | Chinese Simplified | Chinese Traditional
Czech | Dutch | Finnish | French | German
Greek | Hungarian | Italian | Japanese | Korean
Polish | Portuguese - Brazilian | Portuguese - Portugal | Romanian | Russian
Serbian | Slovenian | Spanish | Swedish | Turkish
Ukrainian | Vietnamese | Macedonian | Norwegian | [...]
Թարմացումները RSS-ով

Ստանալ doPDF-ի մասին նորություններ նամակով

Կայքը Փնտրել

Մրցանակներ & Հղումներ

 Օրվա կայքը
 Ինչպես տպել PDF -ով
Betanews Editor Pick
Օրվա կայքը
Softpedia Pick Award

"Was looking for a way to batch plot AutoCAD drawing to pdf files. Was told about your software. Downloaded it today and what a time saver it is for me. Instead of opening 40 drawings one at a time then converting it to a pdf file, I just batch plot them all. Thanks it works just great. Steve N."

doPDF7.1 անվճար PDF ձևափոխիչ

Windows 7-ի, Vista-ի, XP-ի, 2008/2003/2000 Server (32 and 64-bit)-ի համար

Անվճար, Արագ և Որակով։

doPDF-ն անվճար ծրագիր է PDF ֆայլերը ստեղծելու համար։ doPDF-ի օգնությամբ կարող եք ստեղծել PDF ֆայլեր՝ ընտրելով "Տպել" հրամանը։ Մկնիկի մեկ սեղմամբ կարող եք ձևափոխել Ձեր Microsoft Excel, Word կամ PowerPoint փաստաթղթերը կամ նամակները և վեբ էջերը PDF ֆայլերի։

Ստեղծել PDF

doPDF7.1 տեղակայել որպես վիրտուալ PDF տպիչ, հաջող տեղակայումից հետո այն կերևա Printers and Faxes ցանկում։ Ձևափոխելու համար PDF-ի, միայն սեղմեք տպել doPDF-ի օգնությամբ և ծրագիրը կստեղծի Ձեր փաստաթղթի PDF տարբերակը։ Բացեք փաստաթուղթը (Microsoft Word, WordPad, Notepad), Ընտրեք Print և ընտրեք doPDF-ն։ Ծրագիրը կհարցնի, թե որտեղ պահպանի PDF ֆայլը, և երբ ավարտի ձևափոխումը, միանգամից կբացի ստեղծված PDF ֆայլը։ Այս նկարում պատկերված է, թե ինչքան հեշտ է կատարվում այդ գործողությունը։ ստեղծել PDF ֆայլ Microsoft Word-ից (word to pdf):

Ստեղծել PDF ֆայլեր doPDF-ի օգնությամբ

PDF ձևափոխիչի առավելությունները.
  • Ծրագիրը անվճար է - PDF ձևափոխիչը կարող եք օգտագործել նաև կոմերցիոն նպատակներով։.
  • 32-bit և 64-bit-ի աջակցություն - կարող եք օգտագործել և 32 բիթանոց և 64 բիթանոց օպերացիոն համակարգերում
  • Ոչ մի ավելորդություն - իր աշխատանքի համար ծրագիրը չի պահանջում ոչ մի լրացուցիչ ծրագրային ապահովում,ինչպիսին է օրինակ .NET Framework-ը։
  • Կարգավորվող լուծաչափ - կարող եք ընտրել ցանկացած լուծայնության չափ սկսած 72 dpi-ից մինչև 2400 dpi։
  • Էջի չափերի որոշում - ընտրեք էջի այն ձևը, որը կօգտագործվի որպես լռելայն (Letter, Legal, A4, A5, A6, ...) կամ մուտքագրեք Ձեր ցանկացած էջի չափերը։
  • PDF որոնում - կարող եք փնտրել տեքստ ստեղծված PDF ֆայլում։
  • Բազմալեզու - ընտրեք ծրագրի լեզուն ներկայացված բազմաթիվ լեզուներից։ (credits.)
  • Մոլորակի պահպանման գործում Ձեր ներդրումը - փաստաթղթերը տպելու և թուղթ օգտագործելու փոխարեն, ստեղծեք PDF ֆայլեր Ձեր փաստաթղթերից՝ նպաստելով բնության պահպանությանը
  • Համակարգչի ռեսուրսների աննշան օգտագործում - համեմատած այլ PDF ձևափոխող ծրագրերի հետ, doPDF-ն օգտագործում է համակարգիչ հիշողությունը կամ CPU-ն միայն PDF ֆայլ ստեղծելիս։

doPDF-ն PDF-ի ձևափոխող անվճար ծրագիր է, այլ ոչ թե PDF ֆայլերը նայելու ծրագիր։ PDF ֆայլերը նայելու համար Ձեզ պետք է համապատասխան ծրագիր, ինչպիսին է օրինակ FoxitReader-ը։